Ջհանգիրյանի հետ հանդիպելու համար ԲԴԽ են այցելել Փաշինյանի օգնականը և Գորիսի և Քաջարանի քաղաքապերի դեմ հարուցված քրեական գործերը քննող քննիչները
Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է․
«Խոստացել էի անգործության դեպքում զբաղվել փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի բացահայտումով…կամքը ձերն է, դե վայելեք…
Ներկայացնում եմ խմբակի հաջորդ անդամին՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյան՝ միջնորդությամբ ԱԱԾ-ին պարզել, թե ԲԴԽ անդամն ինչ քրեական գործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանի և քննիչների հետ հանդիպելիս…
Չպարզեք՝ ես կասեմ, սպասեք ավելիին…»։