Սարսափելի դեպք Հայաստանում.61–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 6-րդ դասարանի աշակերտին
Այսօր՝ մարտի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում Վանաձորի բնակիչ, 61-ամյա Սամվել Անտոնյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 12-ամյա Ալեն Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մուրադյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում: