Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն էժանացել են 0,57 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 62,94 դոլար, փոխանցում է RT.-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով նվազել են 0,55 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,75 դոլարի: