ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր»,- ասված է հայտարարության մեջ: