Մենք ունենք երկու ճանապարհ` կա´մ հանձնվել սեփական պարտությանը, կա´մ ոտքի կանգնել. Արտակ Թովմասյան
Ինչպես արդեն հայտնել ենք, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Գործարար կապերի խորհուրդ», որի շրջանակներում այսօր` մարտի 31-ին, անցկացնում է Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հանդիպում-քննարկում։
Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը, ով կոչ է արել համախմբվել և ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել:
«Այսօր մենք գտնվում ենք մի նոր իրավիճակում, ինչպես և բոլորս, այնպես էլ մեր երկիրը, երբեք չենք եղել այսպիսի բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական անկումային իրավիճակում: Եվ գնալով ամեն մեկս դա մեր վրա զգում ենք և օր օրի, իմ կարծիքով, դա ավելի է խորանալու: Եվ հիմնական նպատակն է, որ մենք հավաքվենք, մտքերով փոխանակվենք, ծանոթանանք մեր երկրի խնդիրներին և սպասվող, օր օրի ավելի խորացող մոտակա խնդիրներին, քննարկենք միասին ու առաջարկենք ելք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի է ունեցել «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» անդրանիկ նիստը՝ նվիրված Հայաստանի անվտանգային արդի հիմնախնդիրների լուծմանը։
Մանրամասները` տեսանյութում
Մեր նոր քաղաքական թիմով մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Արտակ Թովմասյան
Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան
Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա. Արտակ Թովմասյան