Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մահվան ելքով վրաերթ Երևանի «Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ մարտի 31-ին,  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի  է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է  փախուստի: 

  Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար  Արշակ Սաիյանի գլխավորությամբ: 

Դեպքի  մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սավելյանի և հա

տկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:  Տեղում քննչական  աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի  և  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

  Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, վերջինիս և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելին

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ