Տիգրան Ավինյանն անգամ չլսեց գերիների մասին հարցը
Ընթանում է Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը:
Այստեղ է նաև Տիգրան Ավինյանը:
Ավինյանը, ի տարբերություն Եռաբլուրում դրսևորած վարքի, այստեղ մի քանի րոպե զրուցեց լրագրողների հետ:
Նա, սակայն հրաժարվեց լսել գերիների մասին հարցը: Երբ լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նրա գրասենյակը զբաղվում է նաև գերիների հարցով, Ավինյանն արդեն հեռանում էր ու կանգ չառավ պատասխանելու համար՝ լրագրողի հարցը թողնելով կիսատ: