Ավտովթար` Արմավիրի մարզում. տուժածը ՀՀ ՊՆ ծառայող է
Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 15:40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Կարեն Մանուկյանը, իր վարած ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արգամ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելին