Պեսկովը հաստատել է, որ Մոսկվայի ու Բաքվի միջև քննարկում կա Արցախում հայտնաբերված «Իսկանդերի» հրթիռի բեկորների վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ալիևի հայտարարությունը, որ երկու երկրների ղեկավարնները քննարկում են Արցախում հայտնաբերված «Իսկանդերի» հրթիռի բեկորների հարցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Զինվորականների գծով երկխոսություն է ընթանում, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Պուտին-Ալիև հեռախոսազրույցում քննարկվել է «Իսկանդերի» հարցը:
Պեսկովը բացասական է պատասխանել հարցին՝ արդյո՞ք երկու երկրների ղեկավարները քննարկել են ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի օդային սահմանում ռուսական ուղղաթիռի խոցման հարցը: