Լավ լուր․Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-17-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Հանրապետության տարածքում՝ Երևան քաղաքում՝ Ապրիլի 13-ին՝ կեսօրից հետո, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: