Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. Mitsubishi Pajero-ն, մոտ 40 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը
11։20-ի սահմաններում Mitsubishi Pajerօ IO-ն Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ-ում՝ Չիվա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներից մեկին և մոտեցրել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենային։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։