Շատ կարևոր տեղեկություն վարորդների համար
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ծովական Իսակովի պող. – Ա. Բաբաջանյան փող. ճանապարհային հանգույցի երթևեկությունը բարելավելու նպատակով մշակվել է երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի:Այս սխեման ուժի մեջ կմտնի 2021թ. ապրիլի 14-ից: