Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ. Գերիների հարազատներն այստեղ են
Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն այստեղ են եւ նրանց պահանջը չի փոխվել։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզպետարանում: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող գերիների հարազատներին, որի ժամանակ ապակի է կոտրվել: Խոսքը պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է: Նրանց հարազատների հետ երեկ հանդիպել է Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետը, փորձել է բանակցել, որ ազատեն շենքը;