Հայաստանից ասել են, որ դեմ չեն Ադրբեջանի մասնակցությանը. Խոսակցությունները հաստատվեցին
ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հարցը: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով Ռուսաստանում ու Հայաստանում միանգամից երեք աղբյուրի:
Նիստը կայանալու է Կազանում, ապրիլի 29-30-ին:
Նշվում է, որ Բաքվի պատվիրակությունը կարող է մասնակցել նիստին, եթե Հայաստանը տա իր համաձայնությունը:
«Իրոք եղել է նման գաղափար: Մենք այնպես չէ, որ սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,-հայտնել են Երևանից:
Հիշեցնենք, որ նիստին ադրբեջանական պատվիրակության մասնակցության մասին Analitik.am-ը գրել է դեռ օրեր առաջ:
Մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու համար՝ պատրաստվում է արդյո՞ք Երևանն առարկել Ադրբեջանի մասնակցությանը: Ստացված պատասխանից կարելի էր ենթադրել, որ՝ ոչ: