Բաքվում հայտնի պուրակի մոմե արձանների հեղինակն այս անձն է, նա պատվերը ստացել է անձամբ Բաքվի բռնապետից․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ, քրդագետ «Հայոց Հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բաքվում հայտնի պուրակի մոմե արձանների հեղինակն այս անձն է՝ Ռաշիդ Մահարրամովը, ով քանդակագործ է։ Ի դեպ, այս արարածը Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի արձանի հեղինակն է։
Ռաշիդ Մահարարամովը արձանների պատվերը ստացել է անձամբ Բաքվի բռնապետից։ Երեք ամսում նա երեսուն արձան է պատրաստել, որոնք , ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, լավագույնս են բնութագրում հայ զինվորին և սպային։
Ի դեպ, Բաքվում աշակերտներին տարել են հայտնի պուրակ զբոսանքի։ Աշակերտներին թույլատրել են դիպչել հային մարմնավորող մոմե արձաններին, ավելին՝ սպանելու, խեղդամահ անելու ժեստիկուլացիայով խրախուսել են երեխաներին, որ ակտիվ լինեն»։