Այսօր հայ ոստիկանի տոնն է
Ապրիլի 16-ը Հայաստանի Ոստիկանության մասնագիտական օրն է։ Ոստիկանության առաքելությունն արժանապատիվ ծառայությունն է Մարդուն, Քաղաքացուն, Ժողովրդին, Հասարակությանը, Հայրենիքին: Հայ Ոստիկանն արդեն 103 տարի պատվով է կատարում իր պարտքը' հաճախ առողջության եւ կյանքի գնով:
Շնորհավորում ենք ոստիկանության ողջ անձնակազմին, վետերաններին եւ նրանց ընտանիքներին, զոհված ոստիկանների ընտանիքներին Հայաստանի ոստիկանության 103-ամյա հոբելյանի առթիվ՝ անսասան հավատ, անմնացորդ նվիրում եւ հաստատակամ ընթացք մեզ բոլորիս այս առաքելության դժվարին ճանապարհին։
Տոնդ Շնորհավո՛ր, Հայաստանի Ոստիկանություն։
Անվտանգ եւ խաղաղ օր ենք մաղթում բոլորին։