Մողես կամ կոկորդիլոս հիշեցնող արարած՝ պահածոյացված ոլոռի մեջ /լուսանկար/
Եկատերինբուրգի բնակիչներից մեկը խանութից պահածոյացված ոլոռ է գնել, որի մեջ հայտնաբերել է անհայտ արարած: Այս մասին հայտնում է E1.ru-ն։
Նրա խոսքերով, արտաքինից այն նման է եղել մողեսի կամ կոկորդիլոսի․ «Ես արդեն հասցրել եմ համտեսել այն: Գրեթե ամբողջը կերա ու գտա այս «անակնկալը»»,-ասել է նա:
Դրանից հետո կինը դիմել է խանութի ղեկավարությանը, վերոնշյալ պահածոն արտադրող ընկերության ներկայացուցչությանը և «Ռոսպոտրեբնադզոր»-ին: