Ֆանտաստիկ լավ լուր ունենք
Ստեփանակերտի մերձակայքում ՝ Խոջալու բնակավայրում, նախատեսվում է կառուցել 1000 մասնավոր տուն Արցախի այն քաղաքացիների համար, որոնք անօթևան են մնացել Երկրորդ ղարաբաղյան պատերազմի հետևանքով, հայտնում է wargonzo-ն՝ հղում տալով սեփական աղբյուրներին։ Խոսքը Հադրութի, Շուշիի բնակիչների մասին է, ինչպես նաեւ այն գյուղերի բնակիչների, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո: Wargonzo պրոյեկտի տվյալներով, Խոջալուի բնակիչների Շուշիում վերաբնակեցման շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունը ֆեյք է։ Պրոյեկի IT մասնագետները կարողացել են պարզել, որ լցոնումները գեներացվել են Բաքվում հայալեզու էջերի կողմից։ Ընդ որում պարզվել է, որ նրանցից մեկը գրանցված է անմիջապես Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի համակարգչից։ Բաքվի տեղեկատվական հարձակումները հարված են հասցնում ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությանը, այլև փորձում են վարկաբեկել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը։ Ալիևի թիմը հետևողականորեն բացահայտ թշնամական դիրքորոշում է զբաղեցնում ռուս զինվորականների նկատմամբ։