Փաշինյանը ներողություն խնդրեց Ագարակում մի խումբ անձանց պահվածքի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Ագարակում շրջում էր փողոցներում, շփվում քաղաքացիների հետ, սակայն մի խումբ անձինք փորձում էին խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ի պատասխան այդ քաղաքացիների պահվածքի՝ մյուսներից ներողություն խնդրեց: «Մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ սրա համար»,-ասաց Փաշինյանը: