Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում մնաց ընդամենը 10-15 րոպե. նրան թույլ չտվեցին գնալ գերեզմաններ
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ Սյունիքի մարզպետարանից: Նրա ավտոշարասյունը հեռացավ Կապանից:
Այստեղ մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել ու փակել գերեզմաններ գնացող ճանապարհը, որպեսզի Փաշինյանը չկարողանա գնալ հերոսների շիրիմների մոտ ու, իրենց խոսքերով, պղծի դրանք:
Փաշինյանի ավտոշարասյունը հեռացավ «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: