Վոլոդինն ասել է` որքան գումար է անհրաժեշտ Պուտինի երեկվա հանձնարարականները կատարելու համար
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է գումարի չափը, որն անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` երեկ Դաշնային ժողովին հղած ուղերձում առկա հանձնարարականները կատարելու համար, հայտնում է svpressa.ru լրատվականը:
Վոլոդինը նշել է, որ, պետության ղեկավարի կողմից առաջադրված խնդիրները կատարելու համար անհրաժեշտ կլինի շուրջ 400 միլիարդ ռուբլի, և հավելել, որ ավելի ճշգրիտ գնահատում հնարավոր կլինի անել միայն բովանդակային աշխատանքներ սկսելուց հետո։
«Դրանք լուրջ ծախսեր են, այնուամենայնիվ կարող են խթան հանդիսանալ տարածաշրջանային հնարավորությունների միջոցով տնտեսությունը զարգացնելու համար», - ասել է Վոլոդինը։