երկրաշարժ՝ Երևանից 15 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
Սույն թվականի ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 03:54-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 23-ին, ժամը 23:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: