Սահմանին կրակոցներ կան, սակայն դրանք նպատակաուղղված չեն. ՊՆ նախարար
Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանի հայտարարությունները չկարողանան դառնալ իրականություն: Այսօր ամրապնդված է Հայաստանի անվտանգությունը և Արցախում ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգությունը: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարել է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Սյունիքում տեղի ունեցած սահմանային կրակոցներին, նախարարն ասել է, որ պետք է հետևել ՊՆ կայքին. «Այնտեղ ամեն օր հայտարարություն է արվում, թե ինչ վիճակ է տիրում սահմաններում»:
Նախարարն ասել է, որ կրակոցներ կան, սակայն դրանք նպատակաուղղված չեն. «Դրա վառ ապացույցն այն է, որ մենք այս 4 ամիս է՝ հակառակորդի կրակոցից վիրավորումներ չենք ունեցել»: