Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 26-ի ցերեկը, 28-30-ին՝ առանձին շրջաններում, 27-ին, մայիսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Հանրապետության տարածքում՝ Երևան քաղաքում՝ Ապրիլի 26-ին՝ կեսօրից հետո, 27-30-ին, մայիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: