Ռուսական Су-27-երը մեկ օրվա մեջ երկու անգամ ուղեկցել են ԱՄՆ ռմբակոծիչներին Բալթիկ ծովի վրա
Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի Су-27 կործանիչները մեկ օրվա ընթացքում իրականացրել են Բալթիկ ծովի վրայով թռչող ԱՄՆ ռազմավարական B-52H ռմբակոծիչների երկու ուղեկցում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Թռիչքի ժամանակ Су-27-երի անձնակազմերը թույլ չեն տվել արտասահմանյան ռմբակոծիչները մոտենան պետական սահմանին։
ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 14-ից ամերիկյան ինքնաթիռները արդեն վեց թռիչք են կատարել Բալթիկ ծովի վրայով։