Պետհամարանիշների հետ կապված առաջիկայում փոփոխություն է սպասվում
Ոստիկանությունը հանրային քննրակման է ներկայացրել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից առաջնային օգտվելու իրավասություն ստացած անձը, վաճառելով իր տրանսպորտային միջոցը, առավել երկար ժամանակ (1 տարի՝ 6 ամսվա փոխարեն) կունենա համարանիշերը հետ վերցնելու և օգտագործելու համար՝ այդպիսով ստիպված չլինելով կրել ֆինասական կորուստներ, այն է՝ կրկին վճարել մեծ պահանջարկ ունեցող նոր (կամ նույն) համարանիշերի համար կամ ստանալ հերթական կամ այլ վճարովի համարանիշ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենսգրքի 13.2-րդ հոդվածի համաձայն՝ եթե 6 ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա մեծ պահանջարկ ունեցող այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի' նաև սահմանված գնի վճարմամբ։
Ներկայումս ՀՀ կառավարության աշխատակազմ ստացված դժգոհությունները հիմք են տալիս եզրակացնել, որ տրանսպորտային միջոցը փոխելիս 6 ամսյա ժամկետը մեծ պահանջարկ ունեցող համարանիշի հաշվառման մարմին ի պահ հանձնելուց հետո չի հանդիսանում բավարար ժամանակահատված նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման ներկայացնելու համար: