Ասել, թե սահմանին միջադեպերը կանխված են ու կկանխվեն, դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. ԱԱԾ տնօրենի տեղակալ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև լինելու է սահմանային շերտ, որտեղ շփումը բացառվելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը. «Ինչպես կարող ենք ասել, որ անվտանգ է, եթե այս պահին դելիմիտացիա, դեմարկացիա չկա, պայմանագիր չկա: Ասել, թե միջադեպերը կանխված են ու կկանխվեն, դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է»:
ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ հիմա սահմանին ծառայություն է իրականացվում, որպեսզի հնարավոր լինի խուսափել միջադեպերից: