Արարատի մարզում մարդատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ
Արարատի մարզում, ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 62-ամյա Կամո Գ-ն իր վարած ԳԱԶ 2705 մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 309 կմ-ում՝ Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Կամո Գ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Ասատուր Փ-ն, 46-ամյա Արծվիկ Փ-ն և Սյունիքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Էլինա Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։