Հին տեսանյութ է, միջադեպը եղել է Կապանի ուղղությամբ, տարածքը էլի մեր վերահսկողության տակ. ՊՆ-ն պարզաբանել է
Դա հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված՝ հայ սպաների և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութի հրապարակմանը։
«Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում»,–հայտնեցին մեզ։
Հարցին՝ ինչպես է հարթվել, պատասխանեցին՝ խոսել են, ամեն ինչ ճշտել են։