Աննա Կոստանյանը հյուրընկալել է տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետի ուսանողների
ԼՀԿ խմբակցության անդամ Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Օրվա առթիվ երեկ Ազգային Ժողովում հյուրընկալեցի երեւանյան տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետում սովորող ուսանողներին։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես, ուսանողները նշեցին, որ խոսքի ազատությունը մեր երկրում խեղաթյուրվել և կորցրել է իրական իմաստը։ Նրանք հույս հայտնեցին, որ ոլորտի օրենսդրական կարգավորման միտումները դրական ազդեցություն կունենան մեր երկրում։