Այսօր՝ 29 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ամեն ինչ նրբեշիկների մասին՝ պատրաստումից մինչև փաթեթավորում. Պատմում է «Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգը

Երշիկներն ու նրբերշիկները որպես նախուտեստ մատուցվող, նախաճաշի և տարբեր  ուտեստների համար ամենաարագ պատրաստվող և սննդարար մթերքներից են: Մսամթերքի այս տեսակների պատրաստման տեխնոլոգիական գործընթացի, առանձնահատկությունների և մատուցման խորհուրդներից պատմում է մսամթերք արտադրող հայաստանյան  առաջատար ընկերության «Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգ Նարինե Երիցյանը:

Երշիկներ և նրբերշիկներհիմնական տեսակներն ու առանձնահատկությունները

Нет описания.

Նրբերշիկի հայրենիքը համարվում է Գերմանիան. առաջին անգամ այն ներկայացրել է գերմանացի հայտնի մսագործ Յոհան Գյորգ Լանները 1804 թվականին, երբ Ֆրանկֆուրտից տեղափոխվելով Վիեննա` իր խանութի հաճախորդներին ցուցադրեց վիեննական անվամբ առաջին նրբերշիկները:

Եփած երշիկները ևս առաջին անգամ պատրաստել են գերմանացիները, իսկ Ռուսատանում առաջին եփած երշիկն արտադրվել է քաղաքացիական պատերազմից հետո`1936 թվակաին, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար այդ պատճառով էլ ստացել է բժշկական երշիկ անվանումը:

Ըստ տեխնոլոգիական գործընթացի երշիկները բաժանվում են մի քանի խմբի` երշիկներ, նրբերշիկներ և սարդելկաներ, կիսաապխտած և եփած ապխտած երշիկներ, հում ապխտած երշիկներ, ենթամթերքային երշիկներ, մսահացեր: Եփած երշիկները, նրբերշիկներն ու սարդելկաներն աչքի են ընկնում դյուրամարսությամբ: Դրանց խոնավությունը մոտ է թարմ մսին` 55- 75%, իսկ աղի պարունակությունն ավելի քիչ է`1,5- 1,8%:

Нет описания.

Նրբերշիկների պատրաստման  փուլերը. մսի կտրատումից մինչև փաթեթավորում

Ինչպես բոլոր տեսակի երշիկների, եփածների դեպքում ևս պատրաստումն անցնում է տեխնոլոգիական որոշակի փուլեր, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները: Նախևառաջ` միսը ոսկրազատվում, ապա ջլազատվում է ոչ սննդարար հյուսվածքներից և կտրատվում: Այս փուլում շատ կարևոր է մսի հետ աշխատելու տեխնոլոգիան ու հմտությունը, որպեսզի  այն չկորցնի  իր անհրաժեշտ հատկությունները: Ոսկրազատմանը հաջորդում է աղադրման փուլը: Աղադրման շնորհիվ մեծանում է մսի ջրակլանման հատկությունը, կպչունությունը, էլասատիկությունը, որոնցից կախված են եփած երշիկների կոնսիստեցիան` կազմությունը, իսկ նրբերշիկների դեպքում` հյութալիությունը:

Հասունացմանը հաջորդում է նուրբ մանրեցման փուլը, որը կատարվում է կուտեր կոչվող սարքով` բարձր արագությամբ արագ պտտվող դանակների օգնությամբ: Ընթացքում ավելացվում են նաև համեմունքները: Համեմունքները բազմաթիվ են և դրանց ընտրությունն էլ կախված է` ինչպիսի մթերք ենք ուզում ստանալ: Յուրահատուկ ու տարբերվող համ ստանալու համար, մինչև արտադրական գործընթացում ներառելը համեմունքների համարդրության հատուկ փորձեր են արվում: Խճողակը մինչև լցոնվելը նույնպես համտեսի և լաբորատոր փորձաքննության է անցնում:

Արդեն պատրաստի խճողակը լցվում է բնական կամ արհեստական թաղանթների մեջ: Ձևավորված բատոնները կախվում են շրջանակների վրա և պահվում սառնարաններում մի քանի ժամ` կախված երշիկների տրամագծից: Այդ ընթացքում բատոնի պարունակությունը խտանում է, ընթանում է կազմագոյացման և գունագոյացման պրոցես:

Հաջորդը՝ ջերմային մշակման փուլն է, որը, կախված մթերքի տեսակից, տարբեր է լինում:

Բնական և արհեստական թաղանթներով նրբերշիկներ. առանձնահատկություներ և տարբերություներ

Բնական թաղանթով երշիկները պատրաստվում են կենդանական ծագման հատուկ մշակում անցած թաղանթներով, իսկ արհեստական թաղանթները բաշմաշերտ պոլիամիդ են, որոնց մեջ լցոնվում է խճողակը: Բնական թաղանթով նրբերշիկները և սարդելկաները, եփած երշիկները ջերմային մշակումն անցնում են ժամանակակից ունիվերսալ վառարաններում: Այստեղ իրար հաջորդում են կարմրեցման, չորացման, ծխեցման, եփման և հովացման փուլերը: Իսկ արհեստական թաղանթով երշիկները` միայն եփվում և հովացվում են: Սա բացատրվում է նրանով, որ ի տարբերություն բնականի, արհեստական թաղանթն իր պաշտպանիչ հատկության շնորհիվ թույլ չի տալիս ծխի կլանում: Հովացման փուլը կատարվում է հատուկ տեխնոլոգիայով, որն անհրաժեշտ է մանրէների զարգացումը կանխելու համար: Հովացում անցած մթերքն արդեն համարվում է  պատրաստ:

Պատրաստի արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է երկու օր. առաջին օրը մսային հումքերի հասունացման, իսկ երկրորդ օրն արդեն խճողակը պատրաստելու, ձևավորելու և եփելու համար: Ստուգման գործընթացը կատարվում է համտեսների և լաբարատոր ցուցանիշների հիման վրա: Համտեսներին, որոնք այլ կերպ կոչվում են օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատում, մասնակցում են բազմաթիվ մասնագետներ, ստուգվում է համը, հոտը, գույնը,կազմությունը և հյութալիությունը: Ամենօրյա ցուցանիշների լաբարատոր հետազոտություններն իրականացվում են «Աթենք» գործարանին կից լաբորատորիայում:

Արտադրությունն ինքնին բարդ գործընթաց է և դրա ընթացքում չեն բացառվում որոշակի շեղումներ, բայց «Աթենքի»  մրցակցային առավելությունն ի սկզբանե ստեղծված որակյալ մթերքն է:

Անկախ արտադրական շեղումներից տատանումներից ու որոշակի գործոններից` «Աթենք» մսամթերքն ունենում է վերջնական արդյունքի սահմանված որակը:  Սա ներքին լուծումների, որոշումների և համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի  արդյունքն է:

Միֆեր եփած երշիկների և նրբերշիկների մասին

Нет описания.

Պոլիամիդ (արհեստական) թաղանթով նրբերշիկներ, թե՞ բնական թաղանթով։

Իրականում յուրաքանչյուրն ունի իր առավելությունները: Բնական թաղանթով նրբերշիկները հնարավոր է անցկացնել ծխեցման փուլ, որը մթերքին տալիս է յուրահատուկ համ, իսկ արհեստական թաղանթները թույլ չեն տալիս համապատասան ծխեցում իրականցնել:
Պոլիամիդ թաղանթով նրբերշիկների կարևոր առանձնահատկությունն էլ իրենց երկարատև պահպանման հնարավորությունն է: Այս տեսակի երշիկներն առանձնանում են իրենց նուրբ վարդագույն երանգով և կաթնային համով: Այսինքն` ոչ թե որակի, այլ  սպառողի նախասիրության և նախապատվության հարց է:

Նրբերշիկները և սարդելկաները հում են

Նրբերշիկները պատրաստի մթերք են, դրանք պետք է ոչ թե եփել, այլ տաքացնել: Եվ, ի տարբերություն եփած երշիկների, նրանք ունեն հյութալիություն, որը կարող ենք զգալ միայն տաքացնելիս:

Խորհուրդ. Ինչպես ճիշտ տաքացնել նրբերշիկները և սարդելկաները

Դնել սառը ջրի  մեջ,  միջին կրակի վրա։ Եռալուց 15 վայրկյան հետո հանել, որպեսզի նրբերշիկները չպայթեն: Իսկ նրբերշիկների չպայթելը կարևոր է. որովհետև այդ պարագայում թուլանում է համը։

Քանի որ սարդելկաների տրամագիծը ավելի մեծ է, պետք է ջրի մեջ թողնել երկուսից երեք  րոպե ավել, հակառակ դեպքում բատոնի ներսում տաքացված չի լինի:

Այն նրբերշիկները, որոնք նախատեսված են և դրական, և բացասական ջերմաստիճանում պահպանելու համար, պետք է նախապես հասցնել սենյակային ջերմաստիճանի, ապա տաքացնել երկուսից երեք րոպե: Իսկ միայն բացասական ջերմաստիճանում պահվող նրբերշիկները նախապես հալեցնելու կարիք չունեն։

Արդյոք կեղևազատե՞լ արհեստական թաղանթով նրբերշիկները տաքացնելուց առաջ

Սա ևս միանշանակ չէ, և նախապատվության հարց է: Կեղևազատելուց հետո տաքացված նրբերշիկների համն ավել թույլ է լինում, քանի որ համ և բույր հաղորդող նյութերի մի մասն անցնում է ջրին, իսկ նրբերշիկները դեֆորմանում են: Թաղանթի առկայության դեպքում, պահվում է նրբերշիկների հյութալիությունը, ինչը շատ կարևոր է: Անձամբ ես խորհուրդ չէի տա  կեղևազրկել։

Խորհուրդ. Տապակե՞լ եփած երշիկները

Нет описания.

Տապակելու պարագայում դրանք որոշակիորեն կորցնում են իրենց նախնական համն ու բույրը: Սակայն եթե դուք տապակած երշիկի սիրահար եք, ապա կան մի քանի կանոններ: Պետք է տապակել ուժեղ կրակին` հետզհետե թուլացնելով այն: Թավայի մեջ տապակված երշիկների ծայրերը թեքվում են դեպի վերև, դրանից խուսափելու համար, պետք է երշիկներն ավելի հաստ կտրատել կամ եզրերում կտրվածքներ անել: Տապակեք երկու կողմից` մեկուկեսական րոպե:

«Աթենք» ընկերության  մսամթերքի տեսականուն կարող եք ծանոթանալ  https://www.atenk.am/ կայքում։

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ