Այսօր՝ 29 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին․yerkir.am

Ապրիլի 21-ին, Սյունիք այցելելուց և սյունեցիների «ջերմ ողջույնին» արժանանալուց հետո Նիկոլ Փաշինյանը ապօրինի հանձնարարություններ տվեց իրավապահ մարմիններին «հստակ և կոշտ արձագանքել» քաղաքացիների գործողություններին։ Բռնություններ գործադրելու այս ցուցումը կատարելով, նույն գիշերը, իրավապահները, ապօրինի, քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարելով և նսեմացնելով «բերման ենթարկեցին» երեսունից ավելի քաղաքացիների։ Իրավապահ մարմինների այս ակնհայտ հակաօրինական վարքագիծը բողոք առաջացրեց նաև Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում: Ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ խաղաղ հավաք անցկացրեցին ավելի քան հազար ցուցարարներ, որոնք պահանջում էին ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին և քրեական գործ հարուցել բռնություններ կատարելու հանձնարարական տված, իրականացրած և դրանք արդարացնող պետական պաշտոնյանների նկատմամբ: 

Այս հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը (նրան փոխարինող տեղակալը) մերժեց իջնել և հանդիպել ցուցարարների հետ: Դրա հետևանքով լարված իրավիճակում սկսվեց հրմշտոց ոստիկանների և ցուցարարների միջև, որի ժամանակ ոստիկանները սկսեցին անհամաչափ ուժի կիրառումը։ Հատուկ թիրախավորումով ոստիկանները հարվածներ հասցնելով, սկսեցին բերման ենթարկել ՀՅԴ անդամներին և ցույցի այլ մասնակիցների։ Մասնավորապես, տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Ասլիկյան ազգանունով Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայող սպան բռունցքով և արմունկով կանխամտածված մի քանի անգամ հարվածում Հայկ Հեքիմյանի դեմքին և գլխին։ Ցույցի կազմակերպիչների համառ ջանքերի շնորհիվ միայն մոտ կես ժամ հետո հաջողվում է խաղաղեցնել իրավիճակը։

Սակայն իրավապհները չեն հանդարտվում։ Շարունակելով «իրացնել» ստացված ապօրինի հրահանգը, նրանք քրեական գործ են հարուցում դատախազության մոտ կատարված իրադարձությունների մասով և հաջորդ օրը ձերբակալում են Հայկ Հեքիմյանին։ Դատարանը մեկ օր անց ոչ իրավաչափ է ճանաչում նրա ձերբակալությունը, սակայն ապրիլի 25-ին քննչական կոմիտեն առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացնում Հայկ Հեքիմյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատավոր Գագիկ Պողոսյանը, չնայած ներկայացված տեսագրությանը, որտեղ ակնհայտ երևում է, որ ոստիկանը միտումնավոր հարվածներ է հասցնում Հայկ Հեքիմյանին, և միայն դրանից հետո վերջինս արձագանքում ոստիկանին՝ ապտակելով վերջիս, ապրիլի 28-ին Հայկ Հեքիմյանին կալանավորելու որոշում է կայացնում:

Սրանով սակայն ապօրինությունները չեն ավարտվում։ Հայկ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն արդեն ավելի քան մեկ շաբաթ Դատավոր Գագիկ Պողոսյանը Վերաքննիչ դատարան չի ուղարկվում բողոքարկվող դատական ակտը։

Ահա այսպիսին է նիկոլական իրավապահ համակարգը:

Ավելին

«ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը