Տարեց կինը պատվաստավել է «AstraZeneca»-ով և սարսափելի վիճակում տեղափոխվել հիվանդանոց
Ավստրալիայում 80-ամյա բնակչուհի Մորին Դեբոյկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով և հայտնվել հիվանդանոցում՝ մարմնի վրա սարսափելի հետքերով և կապտուկներով: Սակայն դա ամենավատ հետևանքը չէ, հայտնում է Daily Mail-ը:
Տարեց կնոջ մոտ թրոմբոցիտների քանակը կտրուկ ընկել է․ հիվանդանոցում նրան երկու արյան փոխներարկում են արել: Բժիշկներն ասել են, որ ստիպված կլինեն հեռացնել վերջինիս փայծաղը:
Մորինի վիճակն առաջինը նկատել է դուստրը՝ Թրուդին: Նա նախ նկատել է մոր լեզվի վրա առաջացած մեծ հետքերը: Գիշերվա ընթացքում հետքերը մեծացել են, իսկ հետո ամբողջ մարմնի վրա սկսել են կապտուկներ հայտնվել:
Բժիշկները կարծում են, որ կնոջ վիճակն, ամենայն հավանականությամբ, կապված է AstraZeneca պատվաստանյութի հետ:
Արդեն որոշված է, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը նա չի ստանա:
Կնոջ հետ տեղի ունեցածը կուսումնասիրի Արևմտյան Ավստրալիայի առողջապահության վարչությունը։