Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած սպանությունից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ են ի հայտ եկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մայսիս 8-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում Ավստրիայի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Կարեն Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառելու, իսկ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին հրազենային մահացու վնասվածք հասցնելու փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեկան հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ, և համագործակցելով Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեություններով՝ նա սպանության վայրի շենքեից մեկի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Ա.-ն է, ով վիճաբանություն է ունեցել Հ. և Կ. Մկրտչյանների հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել եղբայրների ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռոբերտ Ա.-ն Մասիվում հայտնի քրեական հեղինակություններից մեկի սանիկն է, իսկ սպանության վայրում հայտնաբերված Mercedes-ը եղբայրները ավտմեքենաների վարձույթի սրահից էին վերցրել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբջանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։