Արտակարգ դեպք Երևանում. Թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ը մոխրի է վերածվել
shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ՝ Կոմիտասի շուկայի դիմաց, տրասնպորտային կանգառի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ –փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, վարորդը ճիշտ կոմնորոշվելով, արագ էվակուացրել է ГАЗель-ում գտնվող ուղևորներին, ապա վտանգելով իր կյանքը, փակել է գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և կարճ ժամանակում ժամանած հրշեջները մարել են կրակը:
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: