Նոր սկսված պատերազմում արդեն կա 20 զոհ. մանրամասներ
Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների հետեւանքով զոհերի թիվն ավելացել է 20-ով, որոնցից ինը երեխա եւ մեկ կին: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարար Աշրաֆ ալ Քիդրան: Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին ինը զոհի մասին: «Գազայի հատվածում Իսրայելի արձակած ավիահարվածների հետեւանքով զոհվել է 20 պաղեստինցի, այդ թվում՝ ինը երեխա եւ մեկ կին: Եւս 65 մարդ վիրավորվել է»,-հայտնել է ալ Քիդրան: Ավելի վաղ բանակից հայտնել էին, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքից Գազայի հատվածի ուղղությամբ, որոնց մեծամասնությունն ընկել է բաց տեղանքում կամ կասեցվել «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ շարժման օբյեկտների ուղղությամբ: Բացի այդ, մի քանի օր շարունակվում են բախումներ Արեւելյան Երուսաղեմում: Երուսաղեմի Կարմիր Մահիկի տվյալներով՝ կիրակի գիշերը Իսրայելի ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ բախումների հետեւանքով տուժել է 80 մարդ, վերջին օրերին ընդհանուր առմամբ վիրավորվել է շուրջ 300 պաղեստինցի: Եկրուշաբթի առավոտյան անկարգությունները վերսկսվել են, ներկայում Երուսաղեմում բախումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 331-ի: