Եթե նույնիսկ իր տղային սպանեին, իր համար մեկ է, Նիկոլ Փաշինյանը թքած ունի. Աթանեսյան
Նիկոլ Փաշինյանին բացարձակ չեն հետաքրքրում այդ 5 հազար զոհերը, թքած ունի, իր համար մեկ են այդ մահերը, տղուն էլ սպանեին, չէր հուզելու: Նա խորը թիկունքում էր, չէին կարող սպանեին, սակայն եթե սպանեին էլ, իր համար մեկ է: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Աթանեսյանի խոսքերով, մեր ազգը չի պատկերացնում, թե իր ձեռքով իրեն ինչ անդունդն է գցել, ում է տվել պետությունը. «Պրոբլեմատի՞կ էր 3-րդ հանրապետությունը, բայց եկեք ընդունենք, որ այն փայլուն լուծում էր մի խնդիր՝ մեր անվտանգությունը՝ մեր տարածքում: Հա կյանքը լավ չէր, պետք է աշխատես, որ լավ լինի: Հավատացին, որ օլիգարխներից փողերը վերցնելու է ու բաժանի: Հա վերցրեց, բայց իրեն վերցրեց»: