Ռուսական ինքնաթիռները Երեւանի երկնքում են
Iravunk.com-ը գրում է.
Այս պահին Երեւանի երկնքում նկատելի է ռուսական ավիացիայի թռիչքը: Չնայած, իրականում ինքնաթիռները մայրաքաղաքի երկնքում շրջադարձ կատարելով, թռչում են թուրքական սահմանի ուղղությամբ: Ռազմական աղբյուրը, որին դիմելու հնարավորություն ունեցանք, տեղեկացեց, որ ռուսական ավիացիան, այսօրվա զարգացումներ հաշվի առնելով, այդ թվում` ինչպես Գորիսի սահմաններին այդպես էլ մեծ տարածաշրջանում, այսպես ասած, շառից-փորձանքից հեռու սկզբունքով պարեկային աշխատանք են իրականացնում Թուրքիայի սահմանին: Ի դեպ, հենց ռուսներն են գորիսի տարածաշրջանի «Սեւ լճի» հատվածում բանակցում, որ առաջ շարժված ազերիները հետ քաշվեն: