Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երբ, անկախ օրվա իշխանության վերաբերմունքից,կամովին հանձնառու ես պետության համար

Ամեն ընտրություն քննություն է քաղաքական ուժերի ու կուսակցությունների համար։ Արտահերթ ընտրությունը արտահերթ քննություն է։ Այսօր կառավարող ուժը ոչ միայն տապալել է այդ քննությունը, այլև աղետ դարձել մի ամբողջ երկրի, նրա ազգաբնաչկության, նրա զավակների ու հայրերի համար. Մոտ 5000 զոհ, հազարավոր անհետ կորածներ ու վիրավորներ, հարյուրավոր գերիներ, թշնամուն հանձնված հայրենիք։

Եռաբլուրը դարձել է մեր ողջ ազգի ընտանեկան գերեզմանատուն-սրբավայրը։ Ավել ի՞նչ պիտի լինի, որ վերջապես գիտակցնեք մեզ պատուհասած քաղաքական այս աղետի չափն ու փորձենք ազատվել նրանից։

Սակայն այս պարագայում անգամ ամեն բան շատ ավելի զազրելի է, քան կարելի էր սպասել. երկիրն այս վիճակին հասցրած քաղաքական թիմի ղեկավարը, վերջերս ՀՀ Աժ-ում հոխորտում էր, թե «իշխանությունը որևէ մեկին չի հանձնելու» ու կրկին խոսում ժողովրդի անունից։ Սա լինում է այն դեպքում, երբ իշխանությունը դիտարկվում է որպես կարևորագույն ու միակ արժեք, իսկ պետությունը՝ որպես անկարևոր.«գորշ ու անհետաքրքիր» օրգանիզմ։ Սա իրականում արժեքների այլասերման ու բարոյական դեգրադացման տրամաբանական հետևանք է։ Բոլորը «իզմերը» մերժող թիմը, որ իր կառավարման ողջ ընթացքում ու անգամ պատերազմի ժամանակ առաջնորդվում էր մեկ «իզմ»-ով՝ պոպուլիզմով, ամեն բան արեց մեզանում արժեքային քաոս ստեղծելու համար։

Ակնհայտ է, որ վերջին երեք տարվա մեջ մեզանում ազգայինի ու քրիստոնեականի, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավն իր գագաթնակետին հասավ։ Եկեղեցու դեմ արշավը հայի տեսակի դեմ արշավ էր, որն, ի դեպ, չէր էլ հերքվում։ Եվ միայն եզակի անհատներ էին, որ առարկայական քայլեր էին ձեռնարկում հակադարձելու դրան։ Քայլեր ուղղված մերտեսակի ու մեր Սուրբ եկեղեցու աստվածընտրյալ հեղինակությունը բարձր պահելու ուղղությամբ։ Իսկ գիտե՞ք ինչու. քանզի մեր երկիրը պատասխանատու անհատների ու անհատականությունների վրա հենված պետություն է։

Հետաքրքիր բան է ստացվում. երկրում մեկը, ով ի պաշտոնե հանրային պատասխանատվության կրող է, եկեղեցու դեմ կազմակերպված արշավ է իրականացնում, մինչդեռ մեկ այլ ոք սեփական հանձնառությամբ եկեղեցի է վերանորոգում, աջակցում համայնքի հոգևոր զարգացմանը, որպեսզի նրա արժեքային ու հայ ինքության սյուները անսասան ու կայուն մնան։ Ի տարբերություն առաջինի, վերջին ըազգային արժեքը կենսակերպ համարող անհատի տեսակն է, ում համար դա «մեծ պատիվ է և պատասխանատվության կարևոր հարց նաև համայնքի նկատմամբ»։

Հենց այսպես բնորոշեց Կոտայքի մարզի 1917թ․-ից վթարային դարձած Մաքրավանքի վերանորոգման աշխատանքների իրականացման իր հանձնառությունը ԲՀԿ-ի առաջնորդ Գ.Ծառուկյանը։  Ու նման քայլերը եզակի չեն։ Ավելին՝ դրանք շատ են ու բազմազան։ Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ մարդկանց նկատմամբ շինծու քրեական գործերով կալանավորելն խոչընդոտ չէ, որ նրանք, անգամ ԱԱԾ մեկուսարանից պատերազմի օրերին կարողանան 3մլն $-ի օժանդակություն ցուցաբերեն Արցախի իշխանությանը, կամ 100մլն դրամ հատկացնեն զինվորների վերականգնողական կենտրոնին։

Ու այստեղ ամենից կարևորն այն է, որ այդ հանձնառությունը նրանք ստանձնում են անկախ իրենց նկատմամբ օրվա իշխանության վերաբերմունքից՝ չսպասելով շնորհակալության ու գնահատանքի։ Մասնագիտական գրականության մեջ նման երևույթը բնորոշվում է որպես «պետական մտածողություն», երբ քո սեփական հաջողությունները քեզ համար ամենևին բավարար չեն երջանիկ ու բավարարված լինելու համար, ու պետության գործառույթներին աջակցելը, պետության ու երկրի՝ խնդիրների լուծմանն օգնելը դարձել է անհատական առաքելությանդկարևոր ու անբաժանմասը։ 

Մյուս կողմից, սա կարևոր հաղորդագրություն է հանրությանն ու տարիներ շարունակ հուսալքված քաղաքացուն, որ ազգայինի ու պետականի նկատմամբ անձնական պատասխանատվություն ունեցող մարդիկ դեռ անհրաժեշտ չափով նրուժ, կամք, պատասխանատվություն, խիզախություն ունեն ու պետության, հայրենիքի համար խնդրահարույց հարցերում ոչ միայն կոմպրոմիսների չեն գնալու, այլև սեփական պատասխանատվությամբ ունակ են ազգային շահի հիմքով որոշումներ կայացնել ու դրանք պրոֆեսիոնալների ձեռամբ իրականացնել։  

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել