Բարեգործական աճուրդում Շոյգուի աշխատանքները վաճառվել են 40 միլիոնով
«Կոնստանտին Խաբենսկի» բարեգործական հիմնադրամը մոտ 40 միլիոն ռուբլի է հավաքել ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի նկարների և փայտից պատրաստված աշխատանքների համար: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «Արվեստ՝ հանուն կյանքի» բարեգործական աճուրդի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն վերականգնողական կենտրոնների զարգացմանը և բժիշկների խորացված ուսուցմանը:
Սերգեյ Շոյգուն անձամբ է նախաձեռնել աճուրդի անցկացումը՝ դրան տրամադրելով իր սեփական նկարները և փայտից պատրաստված աշխատանքները: