Որոնք են Գեղարքունիքի մարզի 7 համայնքները, որտեղ ադրբեջանական կողմը առաջ է եկել
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզի 7 համայնքներում ադրբեջանական կողմը առաջ է եկել:
«Ըստ մեր տեղեկությունների` այդ համայնքների բնակիչները օրերս են նկատել, որ իրենց բնակավայրերի հարակից սարերում մեծ թվով ադրբեջանցիներ են: Մենք տեղեկացանք, որ այդ համայնքներն են`
- Կութ,
- Նորաբակ,
- Վերին Շորժա,
- Ներքին Շորժա,
- Ակունք,
- Այրք` Թարսի բլուր
- Ջաղացաձոր:
Նշենք, որ համայնքապետերի հետ դեռևս մեզ չի հաջողվում զրուցել, քանի որ վերջիններս մեր հեռախոսազանգերին չեն արձագանքում: Մենք փորձում ենք պարզել, թե այս պահին ինչ վիճակ է համայնքներում»,-գրում է լրատվամիջոցը: