Նիկոլ Փաշինյանի՝ ակնարկը Պուտինին
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հաստատեց Հայաստանի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթի մասին տեղեկությունները, որի մասին երեկ բարձրաձայնեց Միքայել Մինասյանը:
Փաշինյանը նշեց, որ դա աշխատանքային փաստաթուղթ է, որն ինքը ստորագրելու է՝ միաժամանակ որևէ կոնկրետ բան չասելով դրա բովանդակության մասին:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև սույն թղթի բացահայտման մասին՝ հայտարարելով, թե այն հրապարակողների աղբյուրներն ադրբեջանական են:
Հատկանշական է այն, որ նա հատուկ շեշտեց՝ այդ քննարկումները եռակողմ են՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան: Այսինքն, արտահոսքը հնարավոր է երեք տեղից: