160 հայ գերիների մասին. ամբողջ ճշմարտությունը
Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե Իրանում են գտնվում 160 հայ զինվորներ և իրանական կողմը, նրանց վերադաձնելու համար, նախապայմաններ է ներկայացրել։ Հիշեցնենք, որ այսօր որոշ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը: