Տավուշում ահագին տարածքներ, որ մերն է, բայց իրենց ձեռքում է և հակառակը. Սամվել Բաբայան
Այսօր լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանը, խոսելով սահմանազատման մասին, հայտարարեց, որ նախ պետք է Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, հետո անցնել սահմանազատմանը, իսկ եթե Ադրբեջանը դրան չի գնում, որևիցե խնդիր պետք չէ քննարկել:
Տավուշի մասով Բաբայանն ասել է, որ այնտեղ խնդիրներ կան. «Եթե իրոք գնում են դեմարկացիայի և այլն, ապա այնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն է, բայց իրենց ձեռքում է և հակառակը: Կա երկու անկլավ, որ իրենցն է: Դա խնդիր է, թե ով է շահողը լինելու՝ մենք, թե՝ իրենք»: