Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել, հայտնի է անունը. ՊՆ
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ Այս մասին հայտնում են ՊՆ–ից։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին։
Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել։
«Հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են»,– ասվում էր հաղորդագրության մեջ։