Ով է Հայաստանում 40 հազար դոլար աշխատավարձ ստացող պաշտոնյան
ՀՀ կառավարությանը առընթեր գոյություն ունի ANIF հիմնադրամը, որի նպատակն է օտարերկրյա ներդրումներ ներգրավելն է։ Այդ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել 2018 թ նոյեմբերից նախկին ԱԳՆ նախարար Վահան Փափազյանի տղան ով նիկոլի հետ քայլառաստներից է եղել Դավիթ Փափազյանը, ըստ շրջանառվող լուրերի նա ի սկզբանե ստացել է 15 000 000 ՀՀ դրամ աշխատավարձ, հիմա դա դարձրել են 20 000 000 ՀՀ դրամ։
Ես երկար փորձեցի փնտրել և գտնել, թե այդ հիմնադրամը իրականում ինչո՞վ է զբաղվում, մամուլում հայտնված տեղեկութկություններով տնօրեն կոչված անձը հրաժարվում է հաշվետու լինել և լրագրողների հարցերին չի պատասխանում։
Քանի որ տեղեկացա մամուլից, որ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ներդրումներից արդեն մեկ ենք պակաս Սինգապուրից, խնդրում եմ լրագրող ընկերներիցս նորից անդրադառնալ այս հիմնադրամին և նրա տնօրենի աստղաբաշական աշխատավարձին, քանի որ հիմնադրամը ՓԲԸ է, դրա համար աշխատավարձերը հրապարակման ենթակա չեն, հիմա պետք է որևէ պատկան մարմին ներկայացնի արդյոք շրջանառվող այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությունը, թե ոչ։
Անի Կաղինյան