Թշնամին տարածում է մեր առևանգված զինծառայողների լուսանկարները. ՖՈՏՈ
Ադրբեջանական կողմը տարածում է մեր առևանգված զինծառայողների լուսանկարները: Հասկանալի պատճառներով դրանք չենք հրապարակում:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր.
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։