Պղնձի գինը տատանվում է
Հինգշաբթի առավոտյան պղնձի գինը թեթեւակի փոխվում է, ներդրողներն սպասում են ԱՄՆ ՀՆԱ վիճակագրության հրապարակմանը, որը կարող է անդրադառնալ դոլարի փոխարժեքի եւ ազդել պղնձի գնանշման վրա, վկայում են սակարկությունների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում ավելանում է 0,03 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) մինչեւ 4,5237 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը, երեք ամիս անց մատակարարմամբ, չորեքշաբթի օրվա արդյունքներով, աճել է 0,62 տոկոսով՝ մինչեւ 9979 դոլար, ալյումինիումինը՝ 1,26 տոկոսով՝ մինչեւ 2402 դոլար, ցինկինը նվազել է 0,47 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննան 2968,5 դոլար։