Հայտնի է՝ քանի ադրբեջանցի զինծառայող կա ՀՀ տարածքում․ Գեղարքունիքի մարզպետ
«Մեզ հայտնի են թվաքանակները, բայց ես չեմ կարող թվեր հրապարակել։ Մենք ինֆորմացիային տիրապետում ենք ամբողջությամբ, գիտենք՝ որտեղ են, քանի հոգի են, տեղաշարժ գիտենք։ Մի շարք վայրերում նոսրացել է նրանց թվաքանակը, բայց կարծում եմ՝ հիմա ճիշտ չէ հրապարակել թվաքանակը»,- ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։