Այսօր գերեվարված զինծառայողներից մեկի քեռին հարց տվեց Նիկոլ Փաշինյանին
Ինչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանն այս պահին Գեղարքունիքում է: Կութ գյուղում նա զրուցում է քաղաքացիների հետ:
Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցում է նաև այսօր գերեվարված զինծառայողներից մեկի մորեղբայրը, ով դիմելով Նիկոլ Փաշինյանին, ցանկացավ իմանալ, թե ումից պետք է հարցնել, թե երբ են բաց թողնելու տղաներին:
Փաշինյանն ասաց, որ իրենից պետք է հարցնել, սակայն կխոսեն տեսախցիկներից հետո: